Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արա Սարգսյանը իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ shamshyan.com