Քիչ առաջ, «Հրապարակ» թերթի թղթակիցը Երևանի կենտրոնում, Բուզանդ փողոցի վրա, տեսել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, ում ուղեկցում էին երկու հոգի: Նրանք դուրս էին գալիս նորաբաց «Ռենոմե» ռեստորանից:
«Ռենոմե»-ն բացառիկ ձևաչափով ռեստորան է, կոնցեպտուալ խոհանոցով, որտեղ մենյու չկա, ուտելիքները մատուցվում են սետերով, յուրաքանչյուր սետը արժե 55 հազար դրամ:
Այսինքն, կարող ենք ենթադրել, որ փոխվարչապետը և իր ուղեկիցները մեկ երեկոյի ընթացքում ծախսել են նվազագույնը 165 հազար դրամ:
Աղբյուրը՝ ՀՐԱՊԱՐԱԿ