«Հրապարակ» թերթը գրում է․ 

 

Արցախի տարածքային կառավարման նախարարությունում հափշտակության գործը հնարավոր է «ջրվի»: Որոշ տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Հայաստանից հրահանգ է ստացել՝ հանգիստ թողնել նախարար Հայկ Խանումյանին:
 

Հիշեցնենք, որ խոսքը տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ պետությունից գումար հափշտակելու մասին է։ Խանումյանի խորհրդական Անգելն աշխատանքից ազատվել է, ու հարցը փակել են:

 

 

Մեր զանգերին Արցախի կառույցները պատասխանեցին, մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներում Արեւմուտքի, սորոսականների հետ բարդ հարաբերությունները չի ուզում ավելի բարդացնել: