Այսօր՝ հոկտեմբերի 29-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  37-ամյա  Արա Սարգսյանը իր վարած  BMW X6 մակնիշի ավտոմեքենայով  ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել:

 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

 

Փաստի առթիվ  պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: