Մի քանի ժամ է՝ Գյումրու քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական ուժեղացված հսկողություն է։ Ոստիկանները կանգնեցնում են բոլոր մարդատար ավտոմեքենաները, ստուգում են սրահն ու բեռնախցիկները։ Ստեղծված իրավիճակի պատճառով ավտոմեքենաների խցանում է, դժվարանցանելի են կենտրոնական ճանապարհները, քաղաքի հրապարակները:

 

 

 Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում, թե ստուգումներն ինչ նպատակով են իրականացնում։
 

Մանրամասն՝ տեսանյութում