Օրեր առաջ Սեւան-Երևան մայրուղին փակած ձկնորսների պահանջը չի բավարարվել եւ չի թույլատրվում կրկին ձկնորսությամբ զբաղվել։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց ձկնորսներից մեկը` նշելով, որ թեպետ սահմանափակումներին, ձկնորսները ձկնորսությամբ զբաղվում են։

 

«Շուտով Գավառում ընտրություններ են, հիմա ձայն չեն հանի, որ ժողովրդին չվանեն, բայց, երբ անցնի ընտրությունները, նոր կսկսեն»,-ասաց մեր զրուցակիցը։

 

 

 

Նրա խոսքով` նոյեմբերի 1-ին եւ 4-ին նախատեսում են ակցիա` կառավարության շենքի դիմաց` «Նիկոլ, հեռացիր» պահանջով։

 

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Facebook–ում արձագանքել է ձկնորսների բողոքի ակցիային` վստահեցնելով, որ նրանց մտահոգությունները հաշվի կառնվեն, բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը։