Հազը հաճախ կրկնվող ռեֆլեքս է, որի միջոցով օրգանիզմը փորձում է ազատվել օտար մարմնից կամ հիվանդության հարուցիչներից:
Սա շնչառական համակարգի հիվանդությունների մասին հուշող հիմնական ախտանշանն է, որը շատ հաճախ պահպանվում է անգամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո: Մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում հազին, ինչի հետևանքով խնդիրը կարող է անհանգստացնել բավական երկար ժամանակ: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար մասնագետները հորդորում են ժամանակին բուժել հազը:
Բարեբախտաբար կա մի պարզ ու արդյունավետ միջոց, որը կօգնի հեշտությամբ ազատվել հազից: Այս ժողովրդական դեղամիջոցը պարունակում է միայն բնայան օգտակար բաղադրիչներ, ուստի ի տարբերություն դեղատնային միջոցների չի առաջացնում կողմնակի բարդություններ:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1. 500 գրամ սոխ,
2. 2 ճաշի գդալ շաքարավազ,
3. 50 գրամ մեղր,
4. 1 լիտր եռման ջուր:
Պատրաստման եղանակը.
Սոխը հարկավոր է լավ մանրացնել (կարելի է մանրացնել մսաղացով), ավելացնել շաքարն ու մեղրը, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել նաև եռման ջուրն ու թրմել մոտ մեկ ժամ:
Այդ ընթացքում սոխի ջուրը կխառնվի մյուս բաղադրիչներին ջրին, ինչի շնորհիվ խառնուրդը կվերածվի հազի դեմ հզոր դեղամիջոցի:
Ստացված հեղուկը հարկավոր է խմել օրական երեք անգամ ուտելուց հետո մեկական ճաշի գդալ: Այս դեղամիջոցը վերացնում է մանրէները, ինչպես նաև նպաստում է շնչառության բարելավմանն ու խորխի դուրսբերմանը:
Սակայն հարկ է հիշել, որ այն հակացուցված է շաքարային դիաբետի, ինչպես նաև բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: