Երեկ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մանդատը վայր դրեց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նա մանդատը վայր է դրել, քանի որ եկող շաբաթ նշանակվելու է Շիրակի մարզպետ:

 

Իշխանությունն այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ իշխող կուսակցությունը պարտվեց նախկին քաղաքապետի կուսակցությանը։

 

 Նազելի Բաղդասարյանի՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը ոչ միայն Գյումրիում, այլև ֆեյսբուքում է տարատեսակ քննարկումների առիթ դարձել։ Պարզվում է՝ իշխող իշխանության այդ որոշումը այդքան էլ գյումրեցիների սրտով չէ։ Բնիկ գյումրեցի, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

 

«88-ից սկսած Շիրակի մարզը փորձադաշտ է, մի զարմացեք, թուլացեք ու հաճույք ստացեք» ։

 



 

 

Աղբյուրը՝  ՀՐԱՊԱՐԱԿ