Armvoice.am-ն արդեն տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արարատի մարզի Վեդի համայնքն է:

 

Ինչպես հայտնի է Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:

 

Իշխանությունը վաղուց էր ցանկանում ազատվել Գարիկ Սարգսյանից, քանի որ վերջինիս գործունեությունից բազմաթիվ դժգոհություններ ունեն, այդ թվում և թիմակիցները։

 

Հիմա ըստ էության առաջադրելով համայնքի ղեկավարի պաշտոնում իշխանությունը պարզապես իրենից հեռացնում է Սարգսյանին, ում հայտարարությունները մշտապես դառնում են ծիծաղի ու քննարկումների առիթ։

 

Արարատի մարզում կոկորդիլսաբուծարան հիմնելու անհեռատես ու զավեշտալի գաղափարը թերևս դրա ապացույցն է։

 

 

Միաժամանակ մեր տեղեկություններով' Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը:

 

Հիշեցնենք, որ վերջինս արզպետի պաշտնից հրաժարականի դիմում է ներկայացրել հոկտեմբերի 27-ին: