Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները կատարում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն, անցկացվել է կոմունիկացիոն համալիր վարժանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Վարժանքի ընթացքում մասնագետները ստուգել են հատուկ սարքավորումները և ռադիոկայանները, մշակել առաջադրանքները՝ օգտագործելով ստանդարտ կապի միջոցներ՝ բաց, փակ և արբանյակային կապուղիներով կառավարման կետերի և բաժանորդների միջև կայուն և անվտանգ հաղորդակցություն կազմակերպելու համար: