Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությունը հեռացնում է աշխատանքից բոլոր նրանց, ովքեր իրենց «սրտով» չեն, կամ միտումնավոր ստեղծում են այնպիսի իրավիճակներ, որպեսզի  երկարամյա աշխատակիցները դիմումներ գրեն և հեռանան թաղապետարանից։ 

 

Այս ամբողջ գործընթացը կազմակերպում է թաղապետի տեղակալ Արտակ Հակոբյանը, ով առավել հայտնի է «մեխ» մականունով։Պարզվում  է թաղապետարանում առկա խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Irakanum.am-ը նոր ահազանգեր է ստացել։

 

Մեզ հայտնեցին, որ   Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Սասուն Մկրտումյանը Աջափնյակ «Գեղագիտական կենտրոնի» տնօրենին ազատել է  աշխատանքից, իսկ օրեր հետո մեկ այլ տնօրեն նշանակել,  ում դեմ ըստ մեզ ահազանգած քաղաքացիների նախկինում եղել են քրեական գործերեր՝ չարաշահումների համար:

 

 

 

 

 

Բացի այդ  թաղապետը «ամուր  թելերով» կապված է տեղի թաղային հեղինակությունների  հետ, և հենց նրանց ճնշման ներքո է նշանակել նոր  տնօրեն:

 

Թաղապետը իր կնոջը աշխատանքի է ընդունել թաղապետարանում։ Ինչ վերաբերում է Մկրտումյանի  տեղակալ «մեխ» մականունով Արտակ Հակոբյանին, ապա վերջինս  բազմաթիվ անգամներ ծեծկռտուկներ է կազմակերպել թաղապետարանում և ոչ միայն:

 

ArmDay.am-ի հետ զրույցում թաղապետը չհերքեց, որ «Գեղագիտական կենտրոնի» տնօրենի փոփոխություն է կատարվել։ «Տնօրեն փոխվել է այո, տնօրենը դուրս է եկել իր դիմումի համաձայն, որքանով գիտեմ նույնիսկ քրեական գործ կա հարուցված տնօրենի վրա, մանրամասներին չեմ տիրապետում։ Նոր տնօրենի ԺՊ եմ նշանակել, մոտ ժամանակներս կլինի մրցույթ, մրցույթին արդեն կարող են մասնակցել նրանք, ովքեր ուզում են»,- ասաց Մկրտումյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իր կինն էլ է աշխատում թաղապետարանում, ապա վարչական շրջանի ղեկավարն ասաց․ «Ինքը աշխատելուց է եղել արդեն երրորդ տարին է, ես եկել եմ, հիմա աշխատանք եմ փնտրում, որ էստեղից հանեմ, էդ մասով ինձ թվում է խոսալու բան չկա։ Ամեն դեպքում ճիշտ չէ․․․»։
 

Անդրադառնալով իր տեղակալ Արտակ Հակոբյանի պահվածքին, թաղապետն ասաց, թե ծեծկտռուքներ կազմակերպելու մասին խոսակցությունները չափազանցված են։ Բայց չհերքեց՝ միջադեպեր եղել են։ «Տենց ծեծկռտուքներ մի քիչ չափազանցված է։ Սկզբում եղել են ինչ-որ ընդհարումներ, բայդ էդ ամեն  ինչը հարթվել, գնացել է»,-ասաց թաղապետը։ Դիտարկմանը, թե ինչ ընդհարումների մասին եք խոսում, Մկրտումյանն ասաց, թե ճիշտ կլինի տեղակալից ճշտենք։ Ըստ նրա սովորական, կենցաղային վեճ է եղել, բայց հիմա ամեն ինչ նորմալ է։