Հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Ավելի ուշ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացած կնոջ ինքնությունը. նա եղել է Գյումրու 44-ամյա բնակիչ Արմինե Գաբրիելյանը և նա է ավտոմեքենան վարել: