Աշխարհի առաջնության 7-րդ օրն ամենաբարդերից էր Հայաստանի համար. ցավալի վնասվածք, մրցավարների անհասկանալի ու վիճելի որոշում:
Միակ սփոփանքը գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հաղթանակն էր:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն առաջ է շարժվում նաև մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Գյումրեցի մարզիկը կամային գեղեցիկ հաղթանակ է տոնել Կոլումբիան ներկայացնող Կրիստիան Սալգադոյի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Չալոյանի մրցակիցն ուզբեկ Լազիզբեկ Մուլիջանովն է, որի հետ մրցելու փորձ արդեն իսկ ունի:
Մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին: