Սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել:
Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը։
«Այդ հարցով զբաղվում ենք, տնօրենը հանձնարություն էր տվել իրավիճակի բարելավման ուղղությամբ աշխատել, որովհետև բավականին ցածր է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը:
Աշխատավարձի ցածր լինելու պատճառով պայմանագրային զինծառայողների թվաքանակը նվազել է, ազատվում են աշխատանքից, բայց աշախատավարձի բարձրացման հանձնարարությունը կա, պետք է շատ արագ արձագանքենք և բարձրացնելու հնարավորություն ստեղծենք. այժմ մոտ 160 հազար դրամ է կազմում, նախատեսվում է դարձնել մոտ 2010 հազար դրամ»,- նշեց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: