Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «լյամբդա» շտամի երեք դեպք, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը:

Նրա խոսքով՝ «դելտա» շտամը գերիշխող է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում։ «Լյամբդա» տարբերակը, ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, կարող է ավելի ակտիվ դիմակայել պատվաստանյութերի ազդեցությանը ՝ համեմատած այլ շտամների հետ:

«Լյամբդա» շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է հուլիսին Ճապոնիայում։

«Մյու»-ն առաջին անգամ հայտնաբերվել է հունվարին Կոլումբիայում։ «Մյու» տարբերակը դասվում է վարակի շտամների այն կատեգորիային, որոնք հետաքրքրություն են առաջացնում։

Դա նշանակում է, որ կոլումբիական շտամն ունի գենետիկական փոփոխություններ, որոնք կարող են ազդել վիրուսի բնույթի՝ վարակելիության, իմունիտետի հանդեպ կայունության, հիվանդության ընթացքի բարդության վրա։

Այդ կատեգորիայում են հայտնվում նաև շտամները, որոնք ռիսկեր են պարունակում գլոբալ առողջապահական համակարգի համար։