Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացու մոտ ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

 

Ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ արժեքը՝ մոտ 37 000 լարի (մոտ 12 000 դոլար)։


Հայաստանի քաղաքացիներից մեկը, համաձայն Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168), տուգանվել է 14304 լարիով (4400 դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։