Նիգերիայի խոշորագույն քաղաքում կառուցվող 21-հարկանի բազմաբնակարան շենքը փլուզվել է, և տասնյակ աշխատողներ,ըստ ամենայնի, մնացել են փլատակների տակ, հայտնում է The Guardian-ը:



Շինարարական աշխատող 41-ամյա Էրիկ Տետտեն պատմել է, որ շինարարական խմբերը սպասում էին, որ էքսկավատորը հասնի վայր, երբ շենքը հանկարծակի փլուզվել է և վերածվել բեկորների կույտի:



«Ես և եղբայրս, մենք փախել ենք, բայց այնտեղ ավելի շատ մարդ կա՝ ավելի քան 100 մարդ»,- ասել է նա՝ նկատի ունենալով փլատակները։



Օբաֆեմի Համզաթին՝ Լագոսի փոխնահանգապետին, վայր ժամանելուն պես դիմավորել են զայրացած երիտասարդները, որոնք մեղադրել են իշխանություններին անհապաղ փրկարարական աշխատանքներ չսկսելու համար:



«Վերջին երկու ժամվա ընթացքում, ինչ շենքը փլուզվել է, այստեղ ոչ ոք չի եկել», - բղավել է նրա ուղղությամբ աշխատողներից մեկը: