Գյումրիի  ավագանին ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանին:

Վարդգես Սամսոնյանի թեկնածության կողմ քվեարկեց ավագանու 24 անդամ, դեմ 8-ը:

Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ են քվեարկել Սամսոնյանի թեկնածությանը:

Ավագանու մեկ անդամ քվեարկությանը չի մասնակցել:

Վարդգես Սամսոնյանը 2018 թվականից մինչ օրս հանդիսանում է Եղիշե Չարենցի անվան թիվ 25 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ,

 

 

2018 թվականից մինչ օրս «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի տնօրենն է,

2016 թվականից մինչ օրս «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,

2016-2018 թթ․ եղել է Գյումրու համայնքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ,

2013-2016 թթ․ եղել է Գյումրու համայնքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ։ 

Ամուսնացած է։