Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է COVID-19-ի 1232 նոր դեպք, 10 281 թեստավորում, 1591 առողջացած, 62 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:
Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: