Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը, որը հանդես է գալիս «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը և այդ մասին դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ իր բաժնետոմսերը վաճառելու գործարքին: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

 

«Հանձնաժողովը իրավասու մարմինների հետ կքննարկի այդ գործարքը, և այդ քննարկումների արդյունքում, օրենքով սահմանված ժամկետում կորոշվի՝ գործարքը տեղի կունենա, թե տեղի չի ունենա: Բայց, ամեն դեպքում, դա տեղի կունենա իրավասու մարմինների հետ քննարկումից հետո», – տեղեկացրեց ՀԾԿՀ-ի խոսնակը:

Լիանա Ազիզյանը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ «Ռոստելեկոմի» հավանական գնորդը ՀԷՑ-ն է:

 

«Այո, հավանական գնորդ է հանդիսանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով», – հաղորդեց Լիանա Ազիզյանը: