ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 2-ին, կազմել է 477.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.42 դրամ (աճել է 1.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.91 դրամ (նվազել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ (նվազել է 0.10 դրամով):

 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝  366.15 դրամ, ոսկի՝ 27,521.66 դրամ, պլատին՝ 16,278.56 դրամ: