ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Կայքի աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

 

Այս տեղեկությունը կայքը փորձել է ճշտել Արծրուն Հովհաննիսյանից: «Չեմ մեկնաբանում ձեր տեղեկությունը»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը:

 

«Այսինքն՝ ըստ էության նա ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց ArmLur.am-ի տեղեկությունը: Հավելենք, որ մեզ հասած լուրերի համաձայն, Արծրուն Հովհաննիսյանի նշանակման հարցը լուծված է՝ մնացել են տեխնիկական հարցերը, և նա ԱԺ-ում աշխատանքի կանցնի:

Չի բացառվում որևէ կարգավիճակով ներգրավվի նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին»,- գրում է կայքը։