Մոսկվայում ազգությամբ հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։ Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։

 

Դեպքը տեղի է ունեցել Մոսվովյան մետրոներից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։

 

Դիանան մարզասրահից վերադառնում էր տուն, նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ կար, հարբած ադրբեջանցիները տեսնելով եռագույնը անմիջապես սկսեցին հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծի ենթարկեց նրանց, 23 ամյա Իլհամը միջին ծանրությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է քթի և դիմածնաոթային կոտրվածքներ, մնացած 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։