Meta ընկերությունը որոշել է հրաժարվել Facebook սոցցանցում դեմքի ճանաչման գործառույթից, որը թույլ էր տալիս ավտոմատ կերպով պարզել օգտատերերի ինքնությունը լուսանկարներում և տեսանյութերում:



Ինչպես ներկայացնում է DW.com-ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը, սոցցանցի ղեկավարությունը մտադիր է հեռացնել անհատական շաբլոնները, որոնք նախատեսված են ավելի քան 1 մլրդ մարդու դեմքի ճանաչման համար:



Դա նախատեսվում է անել մինչև դեկտեմբեր: Գործառույթն ակտիվ է եղել 2010 թվականից ի վեր: