Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների գծով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան հայտնել է, որ նամակ է ստացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից։ Նամակում ասվում է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ասել է Դենիսովան Telegram-ում, գրում է MK.ru-ն։

 

Սահակաշվիլին 35 օր է, ինչ հացադուլ է անում վրացական բանտում։

 

«Այսօր նամակ եմ ստացել Ուկրաինայի քաղաքացուց՝ Ուկրաինայի նախագահին առընթեր Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիից։ Հացադուլի 35-րդ օրը Միխեիլը հայտնում է իր առողջական ծանր վիճակի և նախորդ օրն արված անալիզների անբավարար արդյունքների մասին»,- ասել է Դենիսովան։