ՀՀ Քրեակատարողական հիմնարկում՝ ըստ չորրորդ իշխանության, գրանցվել է կորոնավիրուսից մահ:

Եվրոպայի խորհուրդը դեռևս նախորդ տարի հորդորեց, որպես ռիսկային գոտի, կալանավորված անձանց խափանման միջոցները փոխարինել գրավով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանն, իրավամբ, համարվում է անձանց հանիրավի կալանավորելու առաջամարտիկ:

Փաստում եմ, որ Հայաստանի կալանք կրող անձանց ոչ պակաս յոթանասուն տոկոսը կալանավորվել է վերացական դատողությունների հիման վրա, որ իբր ազատության մեջ մնալով կարող են խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել:

Դա անթույլատրելի է, դա հանցագործություն է, այն էլ՝ համակարգային:

Կորոնայի այս մասշտաբների պայմաններում անհրաժեշտ է անհապաղ վերանայել կալանավորված անձանց շատերի կալանքը՝  փոխարինելով այն գրավով կամ օրենքի փոփոխությամբ սահմանելով տնային կալանք:

Վաղը ոչ միայն ուշ կլինի, այլ նաև ուշացած՝ դառնալով աղետ իշխանության համար: Լեւոն Բաղդասարյան Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան