Հայաստանում բենզինը շարունակում է բարձր գնով վաճառվել. վերջին օրերին այն նորից թանկացել է:

Այս մասին չի լռում նաև պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 1.2 տոկոսով։

Իսկ ահա 2021թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 44.1 տոկոս գնաճ: Նշենք, որ դիզելային վառելիքը թանկացել է 43.2 տոկոսով:

Դիզելային վառելիքի մեկ լիտրն այսօր վաճառվում է 500 դրամով:

Իսկ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը 620 դրամ է, ռեգուլյարինը 510-520 դրամ: