Պերճ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում դիտավորությամբ ոչնչացրել է ուրիշի՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբին պատկանող գույքը, որը զգալի չափերի վնաս է պատճառել։

Այսպես.Պերճ Յուրիկի Միրզոյանը 2021թ. հունիսի 14-ին նկատելով Արարատի մարզի ԱՎշար գյուղի, Շիրազի 2-րդ հասցեում գտնվող շինության պատին փակցված՝ «Հայաստան» դաշինք նախընտրական շտաբին պատկանող թվով 3 հատ պաստառներ, վրդովվել է այնփաստից, որ իրենց գյուղում Արցախյան պատերազմի ընթացքում զոհված անձանց նկարներով պաստառներ փակցնելու փոխարեն փակցրել են նշված դաշինքի պաստառները, նույն օրը՝ 02:00-ի սահմաններուն դիտավորությամբ ոչնչացրել է պաստառները, այն Է՝ կարմիր գույնի ներկանյութ է լցրել պաստառների վրա, որը զգար չափերի՝ 81.000 ՀՀ դրամի վնաս է պատճառել «Հայաստան» դաշինքի: