Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջեց 4:1 հաշվով:Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից  հենց մեկնարոկւմ 4:1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայից Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում ծանր քաշային բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց Կոլումբիայից Կրիստիան Սալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին:

 

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտություն էր կրել Օլիմպիականխաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: