Սպանություն է տեղի ունեցել Խոբիի մունիցիպալիտետի Ճալադիդի գյուղի ոստիկանական բաժանմունքում։ Նախնական տեղեկություններով, սպանվել է ոստիկան։ Ըստ առկա տեղեկությունների, ոստիկանի վրա վարչության շենքում ատրճանակից կրակել է աշխատակիցը։

 

Դեպքին նախորդել է վիճաբանությունը: Kvira պորտալի հաղորդմամբ՝ զոհի մարմնի վրա եղել է հրազենային 14 վնասվածք։

 

Հաղորդվում է, որ մարդասպանն արդեն հանձնվել է Փոթիի ոստիկանություն։

 

Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահները, ինչպես նաև տեղում աշխատում են փորձագետ-քրեագետները, հայտնում է 1tv.ge-ն։