Վրաստանում, ի աջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը:

Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն:

 

«Նոյեմբերի 6-ից տարբեր քաղաքական խմբեր թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադրվել են պերմանենտ ակցիաների իրականացնել, որոնց կմասնակցեն մարզերից եկող կողմնակիցները: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում նաև Թբիլիսիում: Օպերատիվ տվյալներով՝ ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունները: Նշված գործողությունները, որոնց նպատակը բռնի իշխանափոխությունն է, ծրագրվում են բանտում գտնվող Միխեյիլ Սահակաշվիլու կողմից»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը: