ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև հայտարարվել է ռեկտորի մրցույթը, որը տեղի կունենա դեկտեմբերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՊՀ ներկայացուցիչը:
Այսօր հոգաբարձուների նիստը դռնփակ է եղել եւ լրագրողներին թույլ չի տրվել լուսաբանել այն: Նշենք, որ ԵՊՀ հագբարձուների խորհրդի նիստերը մինչ այս դռնբաց են եղել եւ լրագրողներն ազատորեն լուսաբանել են այն: