News.am-ը գրում է․ Օրեր առաջ Գորիս-Կապան ավտոճանապարհին կրկին միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողների եւ հայ վարորդի միջեւ: Այս մասին NEWS.am-ին պատմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Օրեր առաջ Գորիս- Կապան ճանապարհին ավտոշարասյունից մեկից  հանել են մեքենայից, նսեմացրել՝ պատճառաբանելով, որ այդ մեքենայից հետ գնալու ճանապարհին ժեստ են ցույց տվել, մեքենային են հարվածել, վարորդին հանել են դուրս, ռուսները պտտվել, հետ են եկել, մի կերպ ձեռքներից ազատել են և շարունակել ճանապարհը»,-ասաց նա։

Պատգամավորը հավելեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը անվտանգ չէ, եթե անվտանգ լիներ Նիկոլ Փաշինյանը օրերս Կապան այցի ժամանակ այդ ճանապարհով կգնար, այլ ոչ թե Տաթեւի գրունտային ճանապարհով. «Եթե ապահով լիներ Նիկոլը Տաթևի ճանապարհով կանցնե՞ր։

Որովհետև վախենում է, երևի թույլտվություն չի ստացել այնտեղով ացնելու»։

Նշենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, երթեւեկությունը կազմակերպվում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: