Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Արա Սաֆարյանը Աբովյան քաղաքից էր։ Տղայի մայրն ազգությամբ ասորի է, հայրը՝ հայ։

 

Կիսատ թողնելով ուսումը ԵՊՃՀ-ի ծրագրավորման ֆակուլտետում 2019-ի հուլիսին զորակոչվում է բանակ։ Ծառայության առաջին 8 ամիսներն անցկացնում է Շուշիում՝ ՀՕՊ-ում, ապա տեղափոխվում Նոր Կարմիրավան (Փափրավենդ)։ Հետո սեփական դիմումի համաձայն տեղափոխվում է Հադրութ, որպեսզի սահման պահի։

 

Պատերազմի առաջին օրվանից Արան առաջնագծում էր։ 42 օր կենաց-մահու կռիվ տվեց Հադրութից մինչև Մարտունի, ապա տեղափոխվեց հարազատ դարձած Շուշի:

 

Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 7-ին, Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին Արան վիրավոր ընկերոջը տեղափոխում է ապահով վայր, ապա վերադառնում զինակիցների մոտ և հենց այդտեղ էլ թշնամու դիպուկահարի կրակոցից անմահանում է 19-ամյա զինվորը։ Կրակոցն ուղիղ սրտին էր դիպել...

 

Պատերազմի հետո, երբ զինակից ընկերները այցելել էին Արայի հարազատներին, հորն ասել էին.

 

-Սեդրակ հոպար, հպարտ եղիր, Արան դեմքով է դեպի թշնամին ընկել, չի փախել...

 

Հիշատակդ վառ, Արա ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։