Վերջերս համացանցում սկսել է շրջանառվել մի տեսանյութ, որում 45-ամյա բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան «շպագատ» է նստում: Թուրքիա կատարած ճանապարհորդության ժամանակ աստղը որոշել է տպավորիչ լուսանկար անել լողավազանի մոտ՝ ցուցադրելով կամրջի վրա իր «շպագատը»։

 

Բայց գաղտնի արված կադրերը բացահայտել են նրա գաղտնիքը` պարզելով, որ «շպագատի» համար պահանջում է երեք մարդ, ինչպես նաև Photoshop, որը Վոլոչկովն շատ է սիրում:

 

«Ահա թե ինչպես են Անաստասիա Վոլոչկովայի` «շպագատով» նկարներն արվում։ Հետո Վիկտորին ֆոտոշոփ կանեն ու կհեռացնեն։ Նայի, ասում է, սխալ ես անում։ Թաքնվի՛ր իմ հետևում, որպեսզի չտեսնես ոտքերդ, և էլի կնկարվենք։ Չէ, ասում է, լավ է»,- ասում է տեսանյութի հեղինակը: