«Տաշիր պիցցայի» սննդի կետերում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

 

Նշվում է, որ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):