ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մանե Գևորգյանին վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

 

«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։

Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։

Շնորհակալ եմ նաև լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար». Մանե Գևորգյան