«Իրավունք» թերթը գրում է. «Կապանում «Շանթ» դաշինքով առաջադրված, գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի վարկանիշը, ում բացահայտ եւ ոչ բացահայտ սատարում է նաեւ երկրորդ նախագահի կրտսեր որդին, կապանցիների խոսքով՝ սրընթաց գահավիժում է:   Աղբյուրի խոսքերով. «Ոչ իշխանության թեկնածուն ա մի բան, ոչ՝ Փարսյանը: Նրա հետ հույսեր էինք կապում, բայց հիմա տարբեր ուժեր են սատարում, ով իմանա՝ ինչի համար»:

 

Աղբյուրը նաեւ այն կարծիքին է, որ կապանցիների մոտ աճում է հիասթափությունը եւ մեծ հավանականությամբ՝ շատ քիչ մասն է մասնակցելու ընտրություններին: «Թշնամին քթներիս տակա հասել, ոչ սիրտ ունենք, ոչ՝ հավես»,- նշեց աղբյուրը:

 

Նկատենք, Կապանը քաղաքապետ է ընտրելու այս կիրակի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: