Պրոդյուսեր, ռեժիսոր Ռւոբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդյո՞ք երեկ Հայաստանի ու Արցախի որևիցե մի վայրում եղավ բազմամարդ մոմավառություն և բողոք ի հիշատակ Շուշիի մատույցներում թշնամու կողմից գնդակահարված երիտասարդ քաղաքացիական անձի:
Արդյո՞ք ինչ որ մի պետական, պաշտոնական ջանդակ պատասխանել է թշնամու պաշտոնական ահաբեկմանը, որը խոստացել է «սատկացնել» մեր ՊՆ նախարարին, եթե նա ևս մեկ անգամ բախտը փորձի ու գնա Արցախ:
Էս տեսակ հարցերն էնքան շատ են, որ իրոք զահլա չկա գրելու: Ուղղակի փաստենք: Մենք երկիր-ամֆիբիա ենք: Մենք ժողովուրդ-ստամոքս ենք: Մենք մեռել ենք: Չկանք: Մենք մոլորակի ֆեյքերն ենք՝ ինքնահավան, դատարկախոս, մեծամիտ ու նախանձ: Մենք խաչակնքվում ենք, բայց Քրիստոսի դեմքի փոխարեն ամեն մեկս տեսնում ենք մեր «աստծուն»… «…Աստված ջան, մենակ թե իմ «աստվածը» գա իշխանության»: Իշխանություն, ԻՇԽԱՆություն, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ...
Այսօր նոյեմբերի 10-ն է: Վաղը կլինի 11-ը, մյուս օրը 12-ը... Մեր համար ի՞նչ տարբերություն: Մարդու շիրմաքարին պետք է գրվեն ու հաշվվեն միայն այն տարիները, երբ նա ապրել է ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ: Մնացածը կյանք չէ: Վիճակագրություն է»: