Համաձայն պատվաստանյութերի ստուգման VisaGuide.World հարթակի տվյալների, որը հնարավորություն է տալիս ճամփորդող անձանց ստուգել պատվաստանյութի վավերականությունը որևէ երկրում, Եվրամիության և Շենգեն գոտում գտնող հետևյալ երկրները ընդունում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը:

 

Ավստրիա

 

Կիպրոս

 

Հունաստան

 

Հունգարիա

 

Իսլանդիա

 

Նիդերլանդներ

 

Իսպանիա

 

Շվեդիա

 

Ֆինլանդիա

 

Շվեյցարիա

 

 

Իսպանիան առաջին երկրներից է, որ ընդունել է Սինոֆարմ պատվաստանյութը: Ճանապարհորդության գործընթացը հեշտացնելու և ազատ տեղաշարժին աջակցելու նպատակով Նիդեռլանդները ևս որոշեց թույլ տալ «Սինոֆարմ»–ով պատվաստված բոլոր անձանց մուտքը:

 

Ըստ Schengenvisainfo հարթակի՝ թեպետ Ավստրիան ևս ընդունում է «Սինոֆարմ» պատվաստանյութը, բայց ասվտրիական իշխանությունները զգուշացրել են, որ դրանով պատվաստված անձինք չեն կարող մուտք գործել հյուրանոցներ, ռեստորաններ, կամ օգտվել այլ ծառայություններից, երբ գտնվում են երկրի տարածքում:

 

«Սինոֆարմ» պատվաստանյութը ընդունում են նաև Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան:

 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ևս ընդունում է «Սինոֆարմ» պատվաստանյութը: