ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ հանգստյան օրերին ծառայողական մեքենայով ընտանիքի անդամների հետ ինչ-որ տեղ գնալիս ավտովթարի է ենթարկվել։
Մեզ հայտնել էին, որ ավտովթարից նախարարը եւ նրա ընտանիքի անդամները չեն տուժել, մեքենան է միայն վնասվել։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Վահան Քերոբյանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու լուրի իսկությունը։ «Չգիտեմ նման ապատեղեկատվություն ով է տարածել, նման բան չկա, մեքենայի վրա քերծվածք անգամ չկա»,-ասաց Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը։