Այսօր սոցիալական ցանցում Զառա Ղազարյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տղամարդը փողոցում բռնության է ենթարկում մի կնոջ:

 

 ՀՀ ոստիկանության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ   ոստիկանություն հաղորդում կամ ահազանգ ներկայացված չէ, սակայն ոստիկանությունը ուսումնասիրում է տեսանյութը: