ՀՀ վաստակավոր արտիստ, «Ազգի ձայնը» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիային (Մեսրոպյան) հրապարակավ բենզինով այրելու մասին հայտարարությունների հիման վրա ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Մհեր Արմենիան համազգային շարժումը սկսել էր Շուռնուխից դեպի Հանրապետության հրապարակ։ Շարժման առաջնորդն ահազանգել էր սոցիալական ցանցերում իր նկատմամբ հրապարակային սպառնալիքներ, հայհոյանքներ հնչեցնելու մասին և դիմել ոստիկանություն։
«Դիմում եմ ՀՀ ոստիկանություն։ Այս անձը սպառնում է ինձ։ Խնդրում եմ ընդունել հայտարարությունս ի գիտություն և ընդունել սպառնալիքի մասին տեղեկատվություն»,- գրել է Մհերը և լուսանկարներ հրապարակել, որոնց համաձայն՝ քաղաքացին սպառնացել է նոյեմբերի 7-ին բենզինով վառել Մեսրոպյանին։
Իրավապահները պարզել են օգտատիրոջ ինքնությունը, նյութեր են նախապատրաստվում։