Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի համար 800 դոլարից՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների աճի ակնալությամբ, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:



Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետի համար մինչև 791,6 դոլար:



 

Առավոտյան ավելի վաղ Յամալ - Եվրոպա խողովակաշարով գազի մղումը նախօրյակի ցուցանիշների համեմատությամբ աճել է մեկ քառորդով:

 

Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի 10-ին տվել է պարտավորագրով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման առավելագույն ծավալի հայտեր՝ օրական 109,3 միլիոն խորանարդ մետր ծավալով: