Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը հարձակվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի վրա:
Նա քաշքշեց Մանուկյանի վերարկուի օձիքից՝ հայհոյանքներ և անպարկեշտ խոսքեր հնչեցնելով:
Ընդդիմությունն այսօր առավոտյան ժամը 11:00-ից բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Զուգահեռ ընթանում էր ՀՀ կառավարության հերթական նիստը:
Ակցիայի հիմնական նպատակն այսօր՝ կեսգիշերից, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական ուժերի կողմից իրականցվող սահմանային և մաքսային հսկողության գործառույթն է, որի մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ժամը 12-ի դրությամբ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 16-ը բերման են ենթարկվել: Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հայտնել էր ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: