Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի առաջարկը եւ դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնման համար։ Քաղաքական գործչի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։

 

«Ես որոշել եմ հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի եւ արեւմտյան գործընկերների կոչերը եւ դադարեցնել հացադուլն այն դեպքում, եթե ինձ տեղափոխեն համապատասխան հաստատություն»,-Սաակաշվիլիի որոշումն ընթերցել է փաստաբանը։

 

Պաշտպանի խոսքով՝ Սաակաշվիլին պահանջում է կլինիկայում իր համար տեղ հատկացնել, որպեսզի ապահովվի իր անվտանգությունն ու բարձրակարգ բուժումը հետվերականգնողական շրջանում։