ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին ելույթ է ունեցել՝ ասելով․
«Երբ քննարկում ենք ՏԻՄ ընտրությունները, մենք արձանագրում ենք, որ ամեն տեղ չէ, որ պիտի հաղթենք։ Սա նրանից չէ, որ մենք ամբիցիոզ չենք բառիս լավ իմաստով, մեր քաղաքական հավակնությունների կամ մեր նպատակադրումների ու վճռականությունների նվազել է։
Ընդհակառակը, դա նրանից է, որ մեր քաղաքական վճռականության սկզբունքայնության նշաձողը ամեն անգամվա հետ ավելի ու ավելի բարձր է լինում, որովհետև նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, այդ համայնքներում ՔՊ-ն հաղթում է, որովհետև ՔՊ-ն իշխանության է եկել համար մեկ կարգախոսով, որ ժողովուրդը որոշող է, և ժողովուրդն այսօր գիտի, որ որոշող է։
Մենք չենք քննում՝ ժողովուրդը արդար որոշեց, թե անարդար որոշեց։ Այս օր ՀՀ յուրաքանչյու քաղաքացի գիտի, որ իր ձայնը անձեռնմխելի է։ Հետևաբար՝ ՏԻՄ բոլոր ընտրություններում հաղթում է ՔՊ-ն, կառավարությունն է հաղթում, մեծամասնությունն է հաղթում, որովհետև այդ մեծամասնությունն է, որ ժողովրդի մանդատով ապահովել է այսօրվա վիճակը:
Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»։