Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

 

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

 

 

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

 

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»,- հայտնում են ոստիկանությունից: