Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ նոյեմբերի 11-ին Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Զավեն Ա.-ն, իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Լարա Բ.-ն և 32-ամյա Լյուդմիլա Չ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Լարա Բ.-ն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես գանձապահ, իսկ Լյուդմիլա Չ.-ն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես մենեջեր, իսկ Զավեն Ա.-ն էլ ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է նույն խաղատանը՝ որպես վարորդ