ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Նոյեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:23-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.24⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: